Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-դասընթացներին մասնակցող մի խումբ համայնքների ղեկավարների: Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրի իրականացումը, նշելով, որ տեսական եւ գործնական գիտելիքների համադրումը դրականորեն կազդի համայնքի ղեկավարների աշխատանքի վրա: Հանդիպմանը արծարծվել են նաեւ համայնքներում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: