ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կ. Բաբուրյանի հուղարկավորության պետական հանձնաժողովի մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություն-ների գծով ներկայացուցիչ, ճանաչված պետական-քաղաքական գործիչ Կարեն Զարմայրի Բաբուրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ո ր ո շ ու մ եմ.
1. Ստեղծել հուղարկավորության կազմակերպման պետական հանձնաժողով հետեւյալ կազմով.
Աշոտ Վլադիմիրի Ղուլյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Մարատ Շմավոնի Մուսայելյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Նարինե Ալեքսանդրի Ասծատրյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար
Ժաննա Գեորգիի Գալստյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սերգեյ Զավենի Մովսեսյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար
Ռոբերտ Ալեքսեյի Շաֆերյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ
Գագիկ Ռազմիկի Պետրոսյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Թեմուրի Սարգսյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2. Հանձնաժողովինª ապահովել հուղարկավորության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը£
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
8 հուլիսի 2011 թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-48-Ա
2011-07-08