Հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի մի խումբ պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի մի խումբ պատգամավորների: Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը՝ հատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ամուր կապերի պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահը կարեւորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծումը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի նրա աշխատանքներից: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: