Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 2-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել է 158 հոգի, որից 9-ը` հետմահու:
Պետական շինարարության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության բնագավառներում ԼՂՀ մատուցած ծառայությունների համար <<Մխիթար Գոշ>> մեդալով պարգեւատրվել է 8 հոգի, <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով` 5 հոգի, <<Անանիա Շիրակացի>> մեդալով` 2 հոգի, <<Երախտագիտություն>> մեդալով` 22 հոգի:
Մշակույթի եւ առողջապահության բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար պատվավոր կոչումներ են շնորհվել.
Վաստակավոր արտիստի`
Լարիսա Սարգսյանին <<Դիզակ>> ժողովրդական գործիքների
համույթի մենակատար /ք. Հադրութ/
Մշակույթի վաստակավոր գործչի`
Մելս Հովսեփյանին ինքնուս նկարիչ, արցախյան ազգային-
ազատագրական պայքարի մասնակից, պահեստազորի մայոր
Վաստակավոր բժշկի`
Վարդան Ղուկասյանին ԼՂՀ առողջապահության նախարարության
<<Հանրապետական բժշկական կենտրոն>>
ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ
Էդուարդ Պատվականյանին ԼՂՀ առողջապահության նախարարության
<<Հանրապետական բժշկական կենտրոն>>
ՓԲԸ բժիշկ-ուրոլոգ:
2012-09-03