Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի բարերար Վիրջինիա Դեւիսի հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարերարի պատրաստակամությունը Արցախին սատարելու գործում` նշելով մեր շահագրգռվածությունը երկարատեւ եւ համակարգված համագործակցության մեջ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: