Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:.jpg)
Իր խոսքում երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին այստեղ` հանրապետության Նախագահի նստավայրում, դիպլոմներ հանձնելու արարողությունը դարձել է բարի ավանդույթ, ընդգծելով, որ պետությունը ձգտում է ունենալ զարգացած ու ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, եւ դա մեր առջեւ ծառացած առաջնային խնդիրներից մեկն է:
Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2013-07-03