Հանդիպում Ռուսաստանում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը: Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: