Հանդիպում <<Շվեյցարիա-Հայաստան>> բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած <<Շվեյցարիա-Հայաստան>> բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝ համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ : Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր : Նախագահ Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում : Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարեւորելով խորհրդարանների միջեւ կայուն կապերի եւ գործնական հարաբերությունների հաստատումը : Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի : Երկուստեք կարեւորվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը : Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք :