Հանդիպում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Երկուստեք նշվել է, որ դրանց հաջող իրականացումը պահանջում է աշխատանքների համակարգման ավելի բարձր մակարդակ: