Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքում կազմակերպված ավանդական տոնավաճառ, այնուհետեւ՝ մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկայացված հին ու ժամանակակից Ստեփանակերտը պատկերող լուսանկարների ցուցահանդես: Նույն օրը Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել նաեւ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական համերգին: