Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ: Նախագահը կարեւորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: