Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:
Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել են.
<<Վաչագան Բարեպաշտ>> մեդալովª
Ռոմելա Գրիգորյանը Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Վլադիկ Շիրինյանը Մարտունու N1 միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթության աջակցության գծով տնօրենի տեղակալ
<<Երախտագիտություն>>մեդալով`
Անուշիկ Ավետիսյանը Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի
Սեյրան Բաղրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի Բարմեն
Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ
Արտո Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն
Նաիրա Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվելª
Լյուբա Մայիլյանին Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի
Կառլեն Մարգարյանին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ:
2011-10-05