Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը իր խոսքում շնորհավորել է հանրապետության բոլոր ուուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ նշելով, որ հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդեպ եւ հարգել նրա աշխատանքը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտի զարգացումն ու արդիականացումը հանդիսանում է մեր պետության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել ոլորտի մի խումբ երախտավորների: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: