Հանդիպում մշակույթի եւ արվեստի մի խումբ ներկայացուցիչների հետ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է Արցախի մշակույթի եւ արվեստի մի խումբ ներկայացուցիչների: Երկրի ղեկավարը կարեւորել է ջերմ եւ անմիջական մթնոլորտում տարբեր հարցերի շոշափումը, ինչը թույլ է տալիս ավելի խոր ու բազմակողմանի պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների մասին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: