Այցելություն Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հաստատություն ունենալու հրամայականը` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության առանցքային բաղադրամասերից մեկը եւ ունի խոստումնալից հեռանկարներ մեր հանրապետության համար: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին` նախագծին սատարելու համար: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: