Աշխատանքային խորհրդակցություն Ասկերան շրջկենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն եւ այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետեւանքով շրջանում ստեղծված իրավիճակին: Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: