Նախագահ Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ եւ դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը: Նախագահ Սահակյանը կարեւորել է հանրապետության գյուղական բնակավայրերում նման միջոցառումների կազմակերպումը` հավելելով, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության առանցքային բաղադրամասերից մեկը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին` միջոցառմանն աջակցելու համար: Նախագահին ուղեկցում էին ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը եւ պաշտոնատար այլ անձինք: