Նախագահ Սահակյանն ընդունել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ անվտանգության խորհուրդների շրջանակներում անցկացվող խորհրդակցություններն արդեն իսկ դարձել են բարի ավանդույթ, ինչը նպաստում է առկա հարցերի արդյունավետ լուծմանը: