Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: