ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 04/08/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 
 
 
From:
To:
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 

Բակո Սահակյանը մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված կոնֆերանսին

080311institute.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով:
Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ նրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Խոսելով հիմնախնդրի նախապատմության մասին` Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր եւ միշտ կարեւոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ` հանդիսանալով հայոց անկախ պետականության վերջին բեկորը եւ ազգային-ազատագրական պայքարի էպիկենտրոնը: Նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի ծագման սկիզբը համարել է 1918 թվականը, երբ Օսմանյան Թուրքիայի անմիջական միջամտությամբ Անդրկովկասում ստեղծվում է Ադրբեջան անունով պետություն, որը մինչ այդ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել եւ կազմավորման առաջին իսկ պահից սկսել է տարածքային պահանջներ ներկայացնել բոլոր հարեւան երկրներին` Օսմանյան կայսրության հետ ցամաքային սահման ունենալու եւ պանթուրքական տիրություն ստեղծելու նպատակով: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու քայլն ուղղված է եղել Արեւելքում բոլշեւիզմի տարածմանը:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով եւ անմիջական երկխոսության միջոցով լուծմանը, միաժամանակ նշելով, որ դա ամենեւին էլ չի նշանակում, թե Արցախը պատրաստ չէ եւ հաստատակամ հարկ եղած դեպքում պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ նրա անվտանգության չնչին իսկ թուլացման մասին, որոնք մեր ժողովրդի համար բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության: Բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտը Նախագահը համարել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ այնտեղ պետական ամենաբարձր մակարդակով տարվող ծայրահեղական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բանակցություններին անհրաժեշտ է մոտենալ` գիտակցելով անցյալին վերադառնալու անհնարինությունը եւ նախապայմանների վրա հիմնված մոտեցումների անհեռանկարային լինելը:
Շոշափելով մեր երկրում ընթացող պետականաշինության գործընթացին վերաբերող հարցերը` Նախագահը նշել է, որ Արցախի անկախ պետության ձեւավորումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին, եւ նրա հիմքում ընկած են անկախության, ինքնիշխանության ու ժողովրդավարության սկզբունքները: Բակո Սահակյանի խոսքով` մեր ժողովրդի կամքը, նրա մտավոր ներուժը, լավատեսությունն ու աշխատասիրությունը, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող հզոր ու մարտունակ բանակը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի մշտական աջակցությունը հանդիսանում են ԼՂՀ բոլոր ձեռքբերումների հիմքը:
Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին` երկրի ղեկավարը նշել է, որ թեպետ այս գործընթացը սերտորեն փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են: Ըստ Բակո Սահակյանի` կարելի է մտածել, որ մեր հանրապետությունը կհասնի իր միջազգային ճանաչմանը հակամարտության կարգավորումից հետո: Բայց նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հակամարտությունը կկարգավորվի Արցախի միջազգային ճանաչումից հետո: Նախագահը նշել է, որ վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ համանման հակամարտությունների կարգավորումն ընթանում է հենց այս տարբերակով, որի վառ օրինակն են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Հարավային Սուդանը: Երկրի ղեկավարն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը եւ քաղաքական, եւ իրավական, եւ բարոյական տեսանկյուններից: <<Արցախի Հանրապետության գոյության երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ժողովրդավարական, կայուն զարգացող եւ ոչ մեկին վտանգ չներկայացնող երկիր: Իսկ նման երկիրը չի կարող չճանաչվել>>, -եզրափակել է Նախագահը:
Ելույթից հետո Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների հարցերին:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

2011-03-08



Oրենքներ, հրամանագրեր

2011-04-26Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է կարգադրություն
2011-04-25Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է օրենքներ
2011-04-21Նոր նշանակում

Հանդիպումներ օտարերկրյա պատվիրակությունների հետ

2011-04-25Հանդիպում <<Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միության>> պատվիրակության հետ
2011-04-20Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների

Այցեր, այցելություններ

2011-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2011-04-24Նախագահ Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
2011-04-22Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին
2011-04-21Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է Ասկերանի շրջան

Աշխատանքային հանդիպումներ

2011-04-20Հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 
photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign