Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը եւ այստեղ Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներ, պաշտոնատար այլ անձինք: