Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանին եւ նրա տեղակալ Գագիկ Բազիկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, Ստեփանակերտի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին, մասնավորապես, ուռուցքաբանությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ուռուցքային հիվանդությունները հանդիսանում են Արցախի առողջապահության առջեւ ծառացած ամենահրատապ հարցերից մեկը, եւ դրանց բուժան արդյունավետության բարձրացումը մեծապես կախված է Հայաստանի Հանրապետության հետ սերտ համգործակցությունից:
Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը եւ այս ուղղությամբ մի շարք նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:
2013-07-19