Հանդիպում ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում մշտական ներկայացուցչությունների պատասխանատու աշխատողների հետ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում մշտական ներկայացուցչությունների պատասխանատու աշխատողների հետ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին, առկա խնդիրներին, կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ այլ հիմնախնդիրների: Կարեւորելով ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը՝ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: