Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար` նշելով, որ նրա կողմից ցուցաբերվող աջակցությունը կարեւոր է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյական տեսանկյուններից: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: