Հանդիպում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին եւ ժողովրդին՝ Արցախին սատարելու եւ մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարեւոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից: Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ եւ պաշտոնատար այլ անձինք: