Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը` դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է կապերի հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտության մասին, ինչի համար առկա են բոլոր պայմանները: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: