Հանդիպում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրյամովի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: