Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ երախտավորների:
Երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Յուրա Ալեքսանի Խաչատրյանը պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով:
Արժեքավոր նվերներ են հանձնվել ազատամարտիկներ Ալբերտ Սուրենի Բադալյանին եւ Միքայել Սարուխանի Թունյանին:
Գյուղատնտեսության, էներգետիկայի եւ առողջապահության զարգացման բնագավառներում ձեռք բերած հաջողությունների համար ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրվել են.
<<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով՝
Արմիդա Արամայիսի Առուշանյանը ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության <<Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ
<<Երախտագիտություն>> մեդալով՝
Արմեն Հովհաննեսի Էլբակյանը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Քաշաթաղի <<Անասնաբուժական սպասարկման կայան>> պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն
Ալվարդ Երջանիկի Ղազարյանը
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահ
Վիլեն Առնոդիկի Սիմոնյանը <<Արցախէներգո>> փակ բաժնետիրական ընկերության Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն։
2013-05-18