Հանդիպում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման եւ այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Արցախում համահայկական խաղերի շրջանակներում որոշ մարզաձեւերի մրցումների անցկացմանը` հավելելով, որ դա կլինի նշանակալի իրադարձություն մեր հանրապետության մարզական եւ հասարարակական կյանքում: