Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքաում մասնակցել է <<Հողի հիշողությունը. Արցախ>> հնագիտական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախում հնագիտական պեղումների պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացումը` հավելելով, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել նաեւ արտասահմանյան մասնագետների եւ դրանց արդյուքները մատչելի դարձնել հանրության լայն շրջանակների համար: Երկրի ղեկավարի խոսքով` մեր հանրապետությունում նման աշխատանքների իրականացումը կարեւոր է գիտական, մշակութային եւ քաղաքական տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: