Հանդիպում «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը միության գործունեությունը արժեւորել է քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից: Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել <<Արցախ` հայ մշակույթի եւ ավանդությունների պարտեզ>> գրքի հեղինակներ Կլոդ Մութաֆյանին եւ Տիգրան Կույումջյանին՝ կարեւորելով աշխատության նշանակությունը գիտական եւ մշակութային առումներով: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: