Բակո Սահակյանը Դեսինի քաղաքում այցելել է Հայկական հիշողությունների ազգային կենտրոն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետեւ Բակո Սահակյանը Դեսինի քաղաքում այցելել է Հայկական հիշողությունների ազգային կենտրոն: Նախագահը կարեւորել է Սփյուռքում նման կոթողների եւ հաստատությունների առկայությունը ինչպես մեր ժողովրդի պատմական հիշողությունների պահպանման, այնպես էլ միջազգային հանրությանը ճշմարտության ներկայացման տեսանկյունից: Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: