Հանդիպում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտին: Հանդիպմանն արծածվել են Գերմանիա-Արցախ փոխհարաբերությունների զարգացմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր: