Հանդիպում Կալիֆորնիայի նահանգային եւ Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային եւ Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր եւ գործադիր մարմինների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են Կալիֆորնիայի եւ Արցախի միջեւ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական եւ մշակութային ոլորտներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն շահագրգռված է Կալիֆորնիայի հետ փոխգործակցության ընդլայնման մեջ՝ այն համարելով պահանջված ու օգտակար մեր երկրի համար: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: