Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին: Երկրի ղեկավարն ընդգծել է համակարգված աշխատանքների իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարականներ: Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: