Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> օրենքը։
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին>>, <<Քաղաքացիական ծառայության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Պետական կենսաթոշակների մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին>>, <<Բռնադատվածների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին>>, <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքները:
2012-12-28