Հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի նաեւ Արցախին սատարելու հարցում: Երկուստեք կարեւորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առանցքային հիմքերից մեկը: