Արսեն Մելիք-Շահնազարովը պարգեվատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակից, առաջին դասի խորհրդական, քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովը պարգեվատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով։