Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Բերդաձորի ազատագրմանը նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից: