Հանդիպում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ նրա տեղակալ Սլավա Պետրոսյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է այս ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը: