Նախագահ ՍահակյանՆ այցելել է ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանագիծ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանագիծ եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նախագահը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին` նշելով, որ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները, նրա անկախությունն ու ազատությունը` ԼՂՀ պաշտպանության բանակն իրականացնում է նաեւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւոր առաքելություն: