Խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին: Համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները: Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը` ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման եւ առաջատար փորձի կիրառման խնդիրները` համապատասխան հանձնարարականներ տալով ոլորտի պատասխանատուներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այկ անձինք: