ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել Աբխազիայի Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել Նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը: Իր շնորհավորական խոսքում մեր հանրապետության ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին: