Խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման եւ վերահսկողության իրականացման հարցերին: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ ուղղություններով աշխատանքների պատշաճ իրականացման կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: