Հանդիպում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Նախագահ Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է: Արցախին եւ նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար Նախագահ Սահակյանը Քերոլայն Քոքսին պարգեւատրել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը մեր հանրապետության զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ եւս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: