Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերար, "Լուդինգ" ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այնուհետեւ Նախագահը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարությանը ռեանիմոբիլների եւ շտապ օգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նման մոտեցումը համարելով հայրենասիրության վառ դրսեւորում: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: