Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է Ստեփանակերտում <<Դենտեքս Դենտալ Գրուպ>> ատամնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական նման հաստատության առկայությունը մայրաքաղաքում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր հանրապետությունում ատամնաբուժության զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: