Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագիր եւ կարգադրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար <<Շուշիի ազատագրման համար>> մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը եւ Արթուր Գասպարյանը: Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին: