Հանդիպում ԳԴՀ ն Բունդեստագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեին եւ նրան ուղեկցող անձանց: Քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցության տարբեր ուղղություններ: Նախագահ Սահակյանը ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ` նշելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայ-գերմանական միջխորհրդական բարեկամական խմբի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: