Հանդիոպում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ
Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների եւ տարբեր բժշկական հիմնարկների միջեւ կապերի հետեւողական խորացումն ու ամրապնդումը`այն համարելով պահանջված ու օգտակար թե Արցախի, թե Հայաստանի համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: